Diario AS-ի փոխանցմամբ, Էդեն Ազարը վերջին մի քանի մարզումների ընթացքում տպավորել է Կարլո Անչելոտիին։
Այժմ բելգիացին ցանկանում է ապացուցել, որ նա արժանի է մասնակցել շաբաթ օրը կայանալիք ՉԼ-ի եզրափակչին։
Սպասվում է, որ հարձակման ձախ եզրում հանդես է գալու Վինիսիուսը, իսկ ահա Ազարը կարող է պայքարել միայն աջ եզրում տեղ գտնելու համար։ Նրա հետ մեկնարկային կազմում տեղի համար կպայքարեն Ռոդրիգոն և Վալվերդեն։
Ազարը նաև ցանկանում է օգտվել Մբապեի ձախողված տրանսֆերից։ Եթե բելգիացուն հաջողվի պահպանել մարզավիճակը, ապա նա ևս մեկ հնարավորություն կունենա ցույց տալու, «Ռեալը» չի սխալվել իր հարցում։
Los Merengues, Realmadrid.am