Հունվարի 20-ին Մադրիդի «Ռեալը» կսկսի իր ելույթները Իսպանիայի գավաթի խաղարկությունում։ «Սերուցքայինների» մրցակիցը «Ալկոյանոն» է։
Defensa Central-ի փոխանցմամբ, այդ խաղում «Ռեալի» դարպասը պաշտպանելու է Անդրեյ Լունինը։
Նշվում է, որ Զիդանը զրույց է ունեցել 21-ամյա դարպասապահի հետ և խոստացել, որ «Ալկոյանոյի» դեմ խաղում նա կլինի մեկնարկային կազմում։
«Ալկոյանոն» հանդես է գալիս Իսպանիայի երրորդ լիագայում։ Թիմերի միջև հանդիպումը կայանալու է հունվարի 20-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։
Նշվում է նաև, որ Զիդանը կարող է նույնիսկ փոխել իր որոշումը և ի վերջո վստահել Տիբո Կուրտուային։
Լունինը «Ռեալի» ֆուտբոլիստ է 2018 թվականից, սակայն մինչ այս որևէ պաշտոնական հանդիպման չի մասնակցել։ Ստացվում է, որ «Ալկոյանոյի» դեմ խաղում նա կարող է իր նորամուտը նշել «Սերուցքայինների» մարզաշապիկով։
Los Merengues, Realmadrid.am