Մադրիդյան դերբիում «Ռեալին» հաղթելուց հետո «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գովեստի խոսքեր է ասել Կառլո Անչելոտիի հասցեին:
«Հիանում եմ Կառլոյով, հիանում եմ, քանի որ նա իրեն նույն կերպ է պահում թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների ժամանակ»,- Սիմեոնեի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Մայիսի 28-ին Փարիզում, Չեմպիոնների լիգայի եզրափակիչի շրջանակում Իսպանիայի նորընծա չեմպիոն «Ռեալը» հանդիպելու է «Լիվերպուլին»:
Fanat, Realmadrid.am