Հոդվածներ

Ասենսիոն հոսպիտալացվելուց հետո դիմել է երկրպագուներին
26.02.2026
1782 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոն, որը 2025/2026 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի անցումային փուլի՝ «Բենֆիկայի» դեմ պատասխան հանդիպման (2:1) վերջնամասում հոսպիտալացվել էր, դիմել է երկրպագուներին։

«Շնորհակալություն աջակցության համար։ Դա պարզապես վախեցնող պահ էր, ամեն ինչ կարգին է։ Առաջ՝ դեպի հաջորդ փուլ. Hala Madrid!»,- սոցիալական ցանցերում գրել է Ասենսիոն։

Հիշեցնենք, որ հանդիպման 77-րդ րոպեին Ասենսիոն բախվել էր թիմակից Էդուարդո Կամավինգայի հետ։ Դեպքը տեղի է ունեցել մրցակցի կիսադաշտում օդային պայքարի ընթացքում։ Ֆրանսիացի կիսապաշտպանի հետ ամեն ինչ կարգին է, իսկ իսպանացին չի կարողացել ինքնուրույն ոտքի կանգնել։ Ասենսիոյին փոխարինել է ավստրիացի Դավիդ Ալաբան։ Ռաուլը խաղադաշտը լքել է պատգարակով։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված