Հոդվածներ

Կարլո Անչելոտիի մամլո ասուլիսը «Օսասունայի» դեմ խաղից առաջ
20.04.2022
2879 0

Լա Լիգայի 33-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» այսօր ուժերն է չափելու «Օսասունայի» հետ։

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նախախաղային մամլո ասուլիսի ընթացքում խոսել է մի շարք թեմաների մասին։

«Օսասունայի» դեմ խաղի մասին։ 

«Այս խաղից առաջ նույնպես պետք է ասեմ այն, ինչ ասել եմ նախորդ խաղից առաջ՝ մենք մոտ ենք Լա Լիգան հաղթելուն և պետք է ամեն ինչ անենք դա անելու համար։ Սա բարդ մարզադաշտ է, բայց մենք պետք է հաղթենք, որպեսզի ավելի մոտենանք տիտղոսին։ 

Բավարար փորձ ունեմ հավատալու համար, որ մենք արդեն իսկ հաղթել ենք Լա Լիգայում, սակայն դրա համար պետք է պայքարել մինչ վերջ։ 

ՉԼ-ի մասին։ 

Թե՛ Լա Լիգան, և թե՛ ՉԼ-ն անչափ կարևոր մրցաշարեր են մեզ համար։ Չենք կարող առանձնացնել դրանցից մեկը։ Թոփ ակումբներ գլխավորելու հարցում իմ բախտը բերել է։ Ես հնարավորություն եմ ունեցել մասնակցել ամենահեղինակավոր մրցաշարերին ու հաղթել դրանք։ Բայց կան մարզիչներ, ովքեր էլ ավելի ֆանտաստիկ աշխատանք են կատարում։ 

«Ռեալի» կախարդանքի մասին։ 

Այս ակումբի և մարզադաշտի ուժը շատ մեծ է։ Ես միշտ համարել եմ, որ եթե ինձ անվանում են բախտավոր, ապա ես ևս մեկ ուժեղ կողմ ունեմ։ Նապոլեոնը ասել է, որ բախտավոր գեներալներին գերադասում է լավ գեներալներից։ 

Բենզեմայի հանգստի մասին։ 

Երբ ֆուտբոլիստի մոտ ամեն բան կարգին է, նա հանգստի կարիք չունի։ Եթե ֆուտբոլիստը իրեն լավ է զգում և կարևողանում է որակյալ խաղ ցուցադրել, ինչու նրան հանգստի հնարավորություն տալ։ Այսօր Բենզեման խաղալու է։ 

Ռոդրիգոյի և Ասենսիոյի մասին։ 

Ռոդրիգոն լավ մրցաշրջան է անցկացնում։ Նա օգնում է թիմին տարբերություն ստեղծել՝ դուրս գալով փոխարինման։ Նրա արագությունը, տեխնիկան և ցանկությունը դրական են անդրադառնում թիմի խաղի վրա։ 

Ասենսիոն ևս լավ մրցաշրջան է անցկացնում և շատ գոլեր է խփում։ Մենք գոհ ենք այս ֆուտբոլիստների կատարած աշխատանքից։ 

Կազեմիրոյի մասին։ 

Երկուշաբթի օրը Կազեմիրոյի մոտ որոշակի խնդիրներ են եղել մարզման ընթացքում։ Նման խնդիրներ ունեղել են նաև Յովիչն ու Մարիանոն։ Այսօր նա խաղադաշտ դուրս չի գա, սակայն հույս ունենք, որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք հանդիպմանը այս երեք ֆուտբոլիստներն էլ պատրաստ կլինեն։ 

Մոդրիչի մասին։ 

Լուկան փոքր ինչ հոգնել է։ Այսօր նա հանգստի հնարավորություն կստանա և չի մասնակցի այս խաղին։ 

Վինիսիուսի մասին։ 

Տեսնում եմ, որ նույնիսկ գոլեր չխփելու պարագայում Վինիսիուսը չի հիասթափվում։ Նրա գլխավոր նպատակը ոչ թե գոլեր խփելն է, այլ թիմին օգնելը։ Մրցաշրջանի մեկնարկից ի վեր նա դա հիանալի է անում։  Նրա գոլերը կարևոր են եղել, բայց դա այդքան էլ էական չէ». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am