Էդեն Ազարը ցանկանում է մնալ Մադրիդի «Ռեալում», չնայած այն ամենին, որ ակումբը ցանկանում է բաժանվել նրանից։
Marca-ի փոխանցմամբ բելգիացին մտադիր է մնալ «Ռեալում» մինչ պայմանագրի ժամկետի ավարտը, որը նախատեսված է մինչ 2024 թվականը։ Մյուս կողմից «Սերուցքայինները» մտադիր են արդեն գալիք ամռանը բաժանվել ֆուտբոլիստից, սակայն մինչ այս որևէ ակումբ չի կապնվել «Ռեալի» հետ Ազարի տրանսֆերի համար։
Ազարը դժգոհ է թիմում իր ունեցած դերից։ Վերջին շրջանում նա հավելյալ մարզումների է մասնակցել մարզասրահում և տանը, սակայն դրանք չեն տվել այն արդյունքը, որը նա ցանկանում էր։ «Ռեալում» նա 17-րդն է խաղադաշտում անցկացրած րոպեների քանակով։
«Ռեալի» նման վերաբերմունքը իրավիճակը չի լավացնում։
Նշվում է, որ առաջին հերթին Ազարին անհանգստացնում է իր ընտանիքի հարմարավետությունը, իսկ նրանք երջանիկ են Մադրիդում։
«Ռեալում» անհանգստացած են, որ բելգիացու մոտ կկրկնվի այն իրավիճակը, ինչ տեղի ունեցավ Բեյլի հետ։
Los Merengues, Realmadrid.am