Էրլինգ Հոլանդի ապագան շարունակում է անորոշ մնալ։
Լրագրող Խոսե Ալվարեսը El Chiringuito TV-ի հետ զրույցի ընթացքում նշել է, որ Մինո Ռայոլան ցանկանում է, որ ֆուտբոլիստը տեղափոխվի «Բարսելոնա»։ Իսկ ահա Հոլանդի հայրը՝ Ալֆե-Ինգե Հոլանդը նախընտրում է «Արքայական» ակումբը։
Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացի հարձակվողը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am