«Ռայո Վալեկանոյի» պաշտպան Բալիուն մեկնաբանել է «Ռեալի» դեմ կայացած հանդիպումը և գովեստի խոսքեր հնչեցրել Տիբո Կուրտուայի հասցեին։
«Մենք խաղում էինք Լա Լիգայի լավագույն ակումբի դեմ։ ՄԵնք լավ հանդիպում անցկացրինք, բայց նրանք դարպասում ունեին Տիբո Կուրտուային։
Չգիտեմ, թե ինչ պետք է անենք, որ կարողանանք գոլ խփել նրան։ Նա լավագույնն է։ Կարծում եմ, ես պետք է նաև աղոթեի». նշել է Բալիուն։
Տիբոն իսկապես հիանալի հանդիպում անցկացրեց «Ռայո Վալեկանոյի» դեմ՝ դառնալով 5 սեյվի հեղինակ։
Ընթացիկ մրցաշրջանում բելգիացի դարպասապահը «Ռեալի» կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ բաց թողնելով 27 գնդակ և սեփական դարպասը անառիկ պահելով 16 անգամ։
Los Merengues, Realmadrid.am