Հոդվածներ

Գասպերինին խոսել է «Ռեալի» դեմ մրցավեճի մասին
15.02.2021
2152 0

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջիան Պիերո Գասպերինին խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք մրցավեճի մասին։ 

«Վաղվանից մենք սկսելու ենք մտածել այդ խաղի մասին։ Մինչ այս մենք դա անելու հնարավորություն չենք ունեցել, քանի որ խաղում էինք Իտալիայի գավաթի խաղարկությունում։  Մենք դիտել ենք «Ռեալի» խաղերը և գիտենք, որ այդ թիմում խաղում են ֆենոմենալ ֆուտբոլիստներ, և չնայած վատ մարզավիճակին, նրանք կարող են փայլուն ֆուտբոլ ցուցադրել։ 

Այդ խաղը «Ատալանտայի» համար մեծ ճոխություն է։ Մենք չենք կարող հաղթել ՉԼ-ում, սակայն կարող ենք այնտեղ փորձ ձեռք բերել, որը հետագայում կօգնի մեզ Ա Սերիայում։ 

Մեզ համար կարևոր է շարունակել աճել։ Վերջին տարիներին թիմը ֆինանսապես բավական կայուն իրավիճակում է։ Դեռ չգիտեմ, թե ինչերի կարող ենք հասնել ապագայում». ասել է Գասպերինին։

«Ռեալը» «Ատալանտայի» հետ առաջին հանդիպումը կանցկացնի փետրվարի 24-ին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված