«Ռեալի» ղեկավարությունը դժգոհ է այն բանից, որ երիտասարդ կիսապաշտպան Ռեյնիերին քիչ խաղաժամանակ է տրվում Դորտմունդի «Բորուսիայում»:
Ինչպես հաղորդում է AS-ը, ներկա պահին 18-ամյա բրազիլացին ընդամենը 106 րոպե է անցկացրել խաղադաշտում:
Հիշեցնենք, որ Ռեյնիերը պայմանագիր ունի «արքայական» ակումբի հետ, իսկ «մեղուների» կազմում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով:
Նշվում է, որ, եթե իրավիճակը չփոխվի, «սերուցքայինները» կարող են ժամանակից շուտ խզել գերմանական ակումբի հետ գործող պայմանագիրը:
Fanat, Realamdrid.am