Հոդվածներ

Marca. Զիդանը դրության տերն է
02.11.2020
2707 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Զինեդին Զիդանի սաներին բարդ հանդիպում է սպասվում: Մադրիդ է ժամանելու Անտոնիո Կոնտեի «Ինտերը»:

Ինչպես հաղորդում է Marca-ն, չնայած անհաջող մեկնարկին՝ Զինեդին Զիդանին հաջողվել է յուրատեսակ «հեղափոխություն» կատարել «Ռեալում»:

Պարբերականը նշում է, որ ներկայում դրության տերը ֆրանսիացի մասնագետն է, ու ամեն ինչ գտնվում է նրա հսկողության ներքո, մինչդեռ «Շախտյորից» կրած պարտությունից հետո Զիզուի ապագան մշուշոտ էր թվում:

«Բարսելոնայի» հետ սկզբունքային մրցավեճից առաջ 48-ամյա մարզիչը կարողացավ իրեն բնորոշ սառնասրտություն ցուցաբերել ու կարևորագույն հաղթանակ տոնել: Նա վճռորոշ պահին ճիշտ տրամադրեց թիմին ու բեկեց անհաջող ընթացքը: 

Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ կամային ոչ-ոքին ու «Ուեսկայի» նկատմամբ տոնած վստահ հաղթանակն էլ ավելի ամրապնդեցին Զիդանի դիրքերը:

Հիմա ժամանակն է տոնելու առաջին հաղթանակը Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկությունում: 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված