Հոդվածներ

Պատմական սերունդը
20.01.2022
2011 0

Օրերս Մադրիդի «Ռեալը» նվաճեց Իսպանիայի հերթական սուպերգավաթը և իր տիտղոսների թիվը հասցրեց 95-ի։ «Սերուցքայինները» 100 տիտղոս նվաճելու շեմին շատ արագ մոտեցան վերջին տասնամյակում։ Այս սերունդը շարունակում է մեկը մյուսի հետևից տիտղոսներ նվաճել, և դա սկսվեց Դեսիմայից։ 

Այս սերնդի գլխավոր անձը Մարսելոն է, ով «Արքայական» ակումբի կազմում արդեն 23 տիտղոս է նվաճել և այդ ցուցանիշով հավասարվել լեգենդար Պակո Խենտոյին։ Նրան հաջորդում է Կարիմ Բենզեման՝ նվաճած 20 տիտղոսներով։ 

Սակայն հիմնական թիմում կան մի շարք ֆուտբոլիստներ, ովքեր 15 և ավելի տիտղոսներ են նվաճել։ Նրանց թվում են Նաչոն (18), Մոդրիչը (18), Իսկոն (17), Բեյլը (17), Կարվախալը (17)։ Իսկ ահա Թոնի Կրոսը նվաճել է նույնքան տիտղոս, որքան Մարսելոն, սակայն գերմանացին դա արել է երկու ակումբների կազմում հանդես գալով։ «Ռեալի» կազմում նա նվաճել է 15 տիտղոս։ 

15 տիտղոս է նվաճել նաև Կարլոս Կազեմիրոն, իսկ ահա Մարկո Ասենսիոն 12 անգամ է գլխավերևում գավաթ պահել:

Los Merengues, Realmadrid.am