«Ռեալի» հարձակվող Մարիանոն վնասվածք ստացավ «Ալկոյանոյի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբում:
Բուժզննման առաջին արդյունքերրը ցույց են տվել, որ Դիասի մոտ ձախ ծնկի մկանային պատռվածք է: Հստակ ախտորոշման համար հարկավոր է սպասել բուժզննման վերջնական արդյունքներին:
Մի բան հաստատ է. հարձակվողը բաց է թողնելու շաբաթ օրը կայանալիք «Վալենսիայի» դեմ խաղը:
Հավելենք, որն «չղջիկների» հետ հանդիպմանը չի լինի նաև Յովիչը: Սերբ ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեսթը դրական արդյունք է տվել. վերջինս ինքնամեկուսացել է:
Fanat, Realmadrid.am