«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը 4 րոպե խաղաժամանակ ստացավ «Ալկոյանոյի» դեմ խաղում:
Տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է իսպանացին դժգոհում Կարլո Անչելոտիից՝ փոխարինումն այդքան ուշացնելու համար: Հատկապես զայրացրել է այն, որ պահեստայինների նստարանից բարձրանալուց հետո Սեբալյոսը ևս մի քանի րոպե է կորցրել փոխարինումը ձգձգելու պատճառով:
Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթանակ էր տոնել 3:1 հաշվով՝ նվաճելով գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի ուղեգիր:
Fanat, Realmadrid.am