«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը իր դժգոհությունն է հայտնել «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության արդյունքների վերաբերյալ:
«Սկզբում ցանկանում եմ նշել, որ անհատական մրցանակներն ինձ համար կարևոր չեն: Իմ կարծիքով, Մեսսին հաստատ չպիտի ստանար «Ոսկե գնդակը»: Լավագույնը Բենզեման էր, եթե խաղացողին գնահատում ենք տարվա կտրվածքով: Կասկած չկա, որ Մեսսին վերջին տասնամյակի լավագույն ֆուտբոլիստն է Ռոնալդուի հետ միասին, սակայն Կրիշը գերազանցում է նրան»,- եզրափակել է գերմանացի խաղացողը:
Հիշեցնենք, որ երեկ 7-րդ անգամ մրցանակը տրվեց Լեո Մեսսիին:
Fanat, Realmadrid.am