• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մբաեի տեղափոխությունը ազատ գործակալի կարգավիճակով կարող է 80 մլն եվրո արժենալ «Ռեալի» համար

Հոդվածներ

Մբաեի տեղափոխությունը ազատ գործակալի կարգավիճակով կարող է 80 մլն եվրո արժենալ «Ռեալի» համար
05.09.2021
4715 0

Մբապեի ապագան շարունակում է հարցականի տակ մնալ։ 

«Ռեալին» այդպես էլ չհաջողվեց ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել ֆրանսիացու տրանսֆերային իրվունքները, չնայած այն ամենին, որ «Սերուցքայինները» 200 մլն եվրո էին առաջարկել այդ տրանսֆերի համար։ 

Այժմ «Ռեալում» հույս ունեն հաջորդ ամռանը ազատ գործակալի կարգավիճակով իրականացնել Մբապեի տեղափոխությունը, բայց միևնույն ժամանակ գիտակցում են, որ այդ պարագայում ևս պետք է որոշակի գումար ծախսեն։ 

Ակումբում կարծում են, որ միգուցե իրենք ստիպված են լինելու վճարել պատմության ամենամեծ տրանսֆերային բոնուսը։ Բարդ է հստակ թիվ նշելը, բայց ակումբին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, այդ գումարի չափը կարող է հասնել մինչև 80 մլն եվրո։ 

Միևնույն ժամանակ դեռ պարզ չէ, թե ինչ դիրքորոշում է ստանձնել «ՊՍԺ»-ն։ Մբապեն մինչ այս մերժել է ֆրանսիական ակումբի կատարած 6 առաջարկ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված