Լավ նորությունները Կարլո Անչելոտիի համար շարունակվում են։ Նախորդ շաբաթ 117 օր բացակայությունից հետո շարք վերադարձավ Կարվախալը, իսկ արդեն այսօր ընդհանուր խմբի հետ է մարզվել նաև Մարսելոն։
Բրազիլացին մկանային խնդիրների պատճառով բաց թողեց «Ալավեսի» և «Լևանտեի» դեմ հանդիպումները։ Երկու խաղերում էլ Անչելոտին ձախ պաշտպանի դիրքում խաղադաշտ էր դուրս բերել Ալաբային։
Մարսելոն վերականգնման վերջին փուլում է, որի մասին նա անձամբ է տեղեկացրել ինստագրամյան իր էջով։
«Գրեթե պատրաստ եմ։ Չեմ համբերում, թե երբ եմ միանալու թիմին». գրել է Մարսելոն։
Շաբաթ օրը «Ռեալը» Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի երրորդ տուրի շրջանակներում ուժերն է չափելու «Բետիսի» հետ, և Մարսելոյի գերնպատակը այդ խաղին պատրաստ լինելն է։
Los Merengues, Realmadrid.am