MadridistaReal-ի փոխանցմամբ, մարզչի փոփոխությունը հավելյալ մոտիվացիա կլինի Գարեթ Բեյլի համար։ Վերջինս կարող է հաջող մրցաշրջան անցկացնել Մադրիդի «Ռեալի» կազմում։
Ուելսցու գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022 թվականին, և նրան շրջապատող մարդկանց կարծիքով Բեյլին հիանալի մրցաշրջան է սպասվում «Ռեալում»։
Նախորդ մրցաշրջանում Բեյլը Զիդանի հետ վատ հարաբերությունների պատճառով վարձավճարային հիմունքներով տեղափոխվեց «Տոտենհեմ», որտեղ անցկացրած 34 խաղերում դարձավ 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Դեռ հայտնի չէ, թե ինչ է մտածում Անչելոտին Գարեթ Բեյլի մասին, քանի որ ուելսցին դեռ չի մարզվել Անչելոտիի գլխավորությամբ։
Los Merengues, Realmadrid.am