2022-ի հունիսին «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել «ՊՍԺ»-ն։
Այս մասին հայտնել է RMC Sport-ի լրագրող Դանիել Ռիոլոն, ով նաև առաջինն էր հայտնել Մեսիի՝ «ՊՍԺ» տեղափոխության մասին։
«Հունիսին Զիդանը կարող է գլխավորել «ՊՍԺ»-ն ու աշխատել Կիլիան Մբապեի հետ». հայտնել է Ռիոլոն։
Դեռ ոչինչ հստակ որոշված չէ, սակայն շատ են խոսակցությունները, որ Զիդանը ամեն դեպքում գլխավորելու է ֆրանսիական ակումբը։
Մի շարք աղբյուրներ նշում են նաև, որ «ՊՍԺ»-ն գլխավորելու ցանկություն ունի նաև Ֆրանսիայի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը։
Los Merengues, Realmadrid.am