• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալբերտո Պերեիրո. «Ռեալը» պատրաստ է բաց թողնել ցանկացած ֆուտբոլիստի, եթե ստանա լավ առաջարկ»

Հոդվածներ

Ալբերտո Պերեիրո. «Ռեալը» պատրաստ է բաց թողնել ցանկացած ֆուտբոլիստի, եթե ստանա լավ առաջարկ»
28.07.2021
3943 0

Onda Cero-ի լրագրող Ալբերտո Պերեիրոն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային քաղաքականությունը։

«Լավ առաջարկ ստանալու դեպքում, «Ռեալը» պատրաստ է բաց թողնել ցանկացած ֆուտբոլիստի։ 

Ավելի վաղ նշվել էր, որ նրանք 122 մլն եվրո ունեն, և դրան կգումարվի նաև Վարանի տրանսֆերից ստացվող 50 մլն եվրո։ Այս ամենից կարելի է ենթադրել, որ Պերեսը չի ցանկանում սպասել Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցում։ 

«Արքայական» ակումբի նախագահը մտադիր է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում առաջարկ կատարել Մբապեի տրանսֆերի համար». նշել է Պերեիրոն։

Հիշեցնենք, որ ֆրանսիական ակումբը 180 մլն եվրո է ցանկանում ստանալ Մբապեի տրանսֆերի արդյունքում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված