Հոդվածներ

Ալաբան նշել է, թե որ դիրքում է ցանկանում խաղալ «Ռեալում»
22.06.2021
4574 0

Դավիդ Ալաբան, ով սովոր է խաղալ խաղադաշտի տարբեր հատվածներում, ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ընթացքում նշել է, թե որ դիրքում կցանկանար խաղալ «Ռեալում»։ 

«Բավարիայում» ես խաղացել եմ տաբեր դիրքերում։ Սկզբնական շրջանում հանդես եմ եկել ձախ լատերալի դիրքում, այնուհետև խաղացել եմ կենտրոնական պաշտպանի և հենակետային կիսապաշտպանի դիրքերում։ Ես ուրախ կլինեմ խաղալ այնտեղ, որտեղ հնարավորինս շատ օգուտ կտամ թիմին։ 

Լատերալի դիրքում դու կարող ես օգտակար լինել թե՛ հարձակմանը, և թե՛ պաշտպանությանը։ Հավաքականի առաջին խաղում ես հանդես էի գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում, սակայն հիմա ավելի շատ եմ միանում հարձակմանը, քանի որ մի քանի գաղափարներ ունեմ։ Մակեդոնիայի դեմ խաղում դա աշխատեց». նշել է Ալաբան։

Los Merengues, Realmadrid.am