Սերխիո Ռամոսը անսպասելիորեն բավական հետաքրքիր առաջարկ է ստացել իր նախկին թիմից։ «Սևիլիան» պատրաստ է հնգամյա պայմանագիր առաջարկել Ռամոսին՝ տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով։
ES Radio-ի փոխանցմամբ, անդալուզյան ակումբում ուրախ կլինեն իրենց կազմում տեսնել Ռամոսին նաև վերջինիս կարիերայի ավարտից հետո։
Ռամոսի գործող պայմանագրի ժամկետը շատ շուտով ավարտվում է, սակայն նշվում է, որ ֆուտբոլիստը պատրաստ է նաև մեկ տարվա պայմանագիր կնքել «Ռեալի» հետ՝ աշխատավարձի նվազումով, ինչը և ի սկզբանե առաջարկվում էր նրան։
Դժվար է հասկանալ, թե ինչ նպատակներ ունի «Սևիլիան»՝ Ռամոսին հնգամյա պայմանագիր առաջարկելով, քանի որ ֆուտբոլիստը արդեն 35 տարեկան է։
Los Merengues, Realmadrid.am