Հոդվածներ

«Ռեալը» ամռանը կարող է հետ վերադարձնել Խիմենեսին
16.02.2025
1081 0

«Միլանը» ցանկանում է համաձայնության հասնել «Ռեալի» հետ Ալեքս Խիմենեսի ապագայի հարցում։ 

Նախորդ ամռանը իտալական ակումբը 5 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեց «Ռեալի» սանի տրանսֆերային իրավունքները։ 

Ըստ պայմանագրի, «Սերուցքայինները» 2025-ի անռանը կարող են հետ վերադարձնել իրենց սանին 9 մլն եվրոյի, իսկ 2026-ի ամռանը՝ 12 մլն եվրոյի դիմաց։ 

Relevo-ի փոխանցմամբ, միլանյան ակումբը առաջիկայում պլանավորում է բանակցություններ սկսել «Ռեալի» հետ պայմանագիրը վերանայելու համար, որպեսզի թիմում պահի 19-ամյա ֆուտբոլիստին։  «Ռոսոներիները» նաև պատրաստ են վերանայել ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերը ի օգուտ նրան։ 

Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում Խիմենեսը «Միլանի» կազմում մասնակցել է 9 հանդիպման։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված