Հոդվածներ

Մահացել է «Ռեալի» լեգենդ Պակո Խենտոն
18.01.2022
2074 0

«Ռեալը» հաղորդագրություն է տարածել ակումբի պատվավոր նախագահ ու լեգենդ Պակո Խենտոյի մահվան մասին:

«Ռեալը», նախագահն ու տնօրենների խորհուրդը խոր վշտով ցավակցում են ակումբի մեծագույն լեգենդների մեկի՝ Պակո Խենտոյի մահվան կապակցությամբ: Ցանկանում ենք զորակցություն հայտնել նրա կնոջը՝ Մարի Լուսին, տղաներին՝ Ֆրանսիսկոյին և Խուլիոյին, թոռներին՝ Անտայեին և Կանդելեին, ինչպես նաև բոլոր մտերիմներին:

Հավելենք, որ Պակո Խենտոն պատմության միակ խաղացողն է, որը 6 եվրոպական գավաթ է նվաճել:

Հատկանշական է՝ օրեր առաջ նվաճելով Իսպանիայի սուպերգավաթը՝ Մարսելոն կրկնեց հենց Պակո Խենտոյի ռեկորդը՝ «արքայական» ակումբում նվաճած տիտղոսների քանակով հավասարվելով նրան:  

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված