Հոդվածներ

Էմերին խոսել է Մբապեի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխությունից
20.10.2020
3552 0

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին, ով ժամանակին գլխավորում էր ՊՍԺ-ն, խոսել է Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխությունից:

«Մբապեն լրջորեն մտածում էր «Ռեալ» տեղափոխության մասին, քանի որ նրան դուր է գալիս այդ ակումբը: Նա շատ հուզվեց, երբ իմացավ մադրիդյան թիմի հետաքրքրվածության մասին: Չէի ցանկանում, որ հեռանա. խոսեցի նրա և հոր հետ, որպեսզի համոզեմ մնալ: Այնուամենայնիվ, ՊՍԺ-ից հեռանալն այդքան էլ հեշտ չէ: Փարիզում ցանկանում են պահել լավագույններին»,- եզրափակել է իսպանացի մասնագետը:

Հիշեցնենք՝ մի շարք լրատվամիջոցներ հավաստիացնում են, որ ֆրանսիացի ռմբարկուն Մադրիդ կտեղափոխվի 2021 թվականի ամռանը:

Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված