Էդեն Ազարը վնասվածքի պատճառով բաց թողեց նաև մրցաշրջանի վերջին հանդիպումը։ Այդ խաղում «Ռեալը» ուժերը չափեց «Վիլյառեալի» դեմ։
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Պրեդրագ Միյատովիչը մեկնաբանել է Ազարի բացակայությունը և քննադատության արժանացրել վերջինիս։
«Չգիտեմ, թե ինչ ասեմ Ազարի վերաբերյալ։ Առաջին րոպեներից սկսած նա բացասական տպավորություն է թողել։ Սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մրցաշրջանում։ Ի վերջո նա պայմանագիր ունի «Ռեալի» հետ։
Ազարը անորոշության մեջ է։ Հնրավոր է, որ նա ավելի շատ մտածում է ԵՎՐՈ-ի, քան «Վիլյառեալի» դեմ խաղի մասին։ Ֆուտբոլիստները պետք է հասկանան, որ իրենց վճարում են ակումբները, ոչ թե հավաքականները». նշել է Միյատովիչը։
Los Merengues, Realmadrid.am