Լևանդովսկիի նախկին գործակալ Ցեզարի Կուխարսկին խոսել է ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի մասին։
«Երբ Ռոբերտը դեռ նոր էր սկսել հանդես գալ Գերմանիայում, մենք ունեինք հստակ պլան՝ սկզբում «Բորուսիա», հետո «Բավարիա», իսկ այնուհետև «Ռեալ»։
Գաղտնիք չէ, որ «Ռեալը» նրա երազանքների ակումբն է։ Սակայն հիմա իսպանական ակումբները ֆինանսապես այնքան ուժեղ չեն, որպեսզի կարողանան իրենց թույլ տալ Լևանդովսկիի տրանսֆերը։ Ռոբերտը հասկացավ, որ «Բավարիան» իր համար իդեալական ակումբ է». նշել է Կուխարսկին։
Ավելի վաղ տեղեկություններ էին պտտվում, որ Լևանդովսկին ամռանը կարող է տեղափոխվել «ՊՍԺ»։
32-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2014 թվականից։ Ներկա պահին Transfermarket-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է մոտ 60 մլն եվրո։
Los Merengues, Realmadrid.am