«Ռեալի» վինգեր Լուկաս Վասկեսը կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում:
Ինչպես հաղորդում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, վերջին շաբաթների ընթացքում իատալական ակումբի ներկայացուցիչները շփվել են իսպանացու հետ, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է գալիք ամսվա վերջին:
Նշվում է, որ միակ խնդիրը կարող է հանդիսանալ Վասկեսի ֆինանսական պահանջները: Ֆուտբոլիստը տարեկան 7 մլն եվրո է պահանջում:
Լուկասի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Բավարիան»:
Fanat, Realmadrid.am