Տիբո Կուրտուան այսօր նշում է իր ծննդյան 29 ամյակը։
Բելգիացի դարպասապահը երրորդ մրցաշրջանն է անցկացնում «Արքայական» ակումբի կազմում։ Այս ընթացքում նա հասցրել է ակումբի կազմում դառնալ Լա Լիգայի հաղթող, նվաճել ԱԱԱ-ի գավաթը և Իսպանիայի սուպերգավաթը։
«Ռեալի» կազմում իր նորամուտը Կուրտուան նշել է 2018-ի սեպտեմբերի 1-ին՝ «Լեգանեսի» դեմ կայացած խաղոիմ։ Այդ օրվանից ի վեր նա 126 անգամ է դուրս եկել խաղադաշտ «Ռեալի» մարզաշապիկով։
Նախորդ մրցաշրջանում նա մեծապես օգնեց «Ռեալին»՝ Լա Լիգայի տիտղոսը նվաճելու գործում և նվաճեց Զամորային անվան մրցանակը։ Ընթացիկ մրցաշրջանում Կուրտուային հաջողվել է 16 անգամ անառիկ պահել սեփական դարպասը։
Los Merengues, Realmadrid.am