Լա լիգայի 36-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալեց «Լևանտեին»: Գրանցվեց «սերուցքայինների» հաղթանակ՝ 6:0:
Ավանդույթի համաձայն` հանդիպումից անմիջապես հետո Լա լիգան և Budweiser ընկերությունը ներկայացրել են խաղի լավագույն ֆուտբոլիստին: Մրցանակին արժանացել է «Ռեալի» վինգեր Վինիսիուսը, որը հեթ-տրիկ էր գրանցել իր անվան դիմաց:
Հիշեցնենք, որ «Ռեալը» վաղաժամ նվաճել էր Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնի կոչումը:
Fanat, Realmadrid.am