«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն լիովին գոհ չէ թիմի ներկայիս կազմից։ Sport.es-ի տվյալներով՝ թիմը չի կարողացել բավարարել մարզչի ևս երկու խնդրանք։
Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացի մարզչի հիմնական ցանկություններից մեկը ձախլիկ կենտրոնական պաշտպան ձեռք բերելն է։ Նա նաև ցանկանում է հենակետային կիսապաշտպան՝ թիմը հզորացնելու համար։
Ընդգծվում է, որ Մոուրինիոն նախընտրում է «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին, որին «ներաձուրիները» գնահատում են 70 միլիոն եվրո։ «Լոս Բլանկոսը» նմանատիպ գումար էր նախատեսել նաև «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի համար, սակայն, իսպանացու՝ «Բարսելոնա» տեղափոխվելու որոշումից հետո, «Ռեալը» կարող է վերանայել իր ծրագրերը։
Մոուրինիոն ցանկանում է, որ իր թիմում խաղա այնպիսի կիսապաշտպան, ինչպիսին է Մորտեն Հյուլմանը, ով այս ամառ միացավ «Ատլետիկո Մադրիդին», որը խաղերի բարձր տեմպը հաղթահարելու տեսանկյունից կատարյալ խաղացող է։
Silent Striker, Realmadrid.am
Հայերեն