«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի ֆիզիկական վիճակի մասին։
«Նա արձակուրդի ընթացքում ոչինչ չի արել և վերադարձել է շատ վատ ֆիզիկական մարզավիճակով։ Միևնույն ժամանակ, նա ունի անհրաժեշտ ողջ ֆուտբոլային մտածողությունը՝ հաջողության հասնելու համար։ Խաղի ընթացքում ես հասկացա, որ նրան մի փոքր ուժ է պակասում, ուստի նրան տեղափոխեցի ենթահարձակվողի դիրք, որտեղ նա նույնպես ընդունակ է շատ լավ խաղալ», – ասել է Մոուրինյոն։
Բերնարդուն մադրիդյան ակումբի կազմում իր նորամուտը նշել է «Ֆերենցվարոշի» հետ ընկերական խաղում (2:1): Սիլվան խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն