«Լացիոյի» պաշտպան Մարիո Խիլան տեղափոխվում է «Միլան»։
Ակումբները համաձայնության են եկել 25-ամյա իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Միլանն» ավելի վաղ Խիլայի հետ համաձայնեցրել էր 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով։ «Ռեալը» կստանա իր սանի տրանսֆերի գումարի 50%-ը։ Մադրիդյան ակումբին կվճարվի շուրջ 15 միլիոն եվրո։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն