Հոդվածներ

«Ռեալի» դիրքորոշումը Ռոդրիի վերաբերյալ մնում է անփոփոխ
27.03.2026
133 0

Մադրիդի «Ռեալի» դիրքորոշումը Ռոդրիի վերաբերյալ մնում է անփոփոխ․ ակումբը շարունակում է չմտածել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանին ձեռք բերելու մասին, հայտնում է AS-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացին չի մտնում «Ռեալի» ծրագրերի մեջ։ Ավելի ուշ Ռոդրին հարցազրույցում նշել էր, որ չի բացառում նման տրանսֆերը․

«Այն, որ ես խաղացել եմ «Ատլետիկոյում», չի խանգարում հանդես գալ «Ռեալում»։ Չի կարելի հրաժարվել աշխարհի լավագույն ակումբներից․ ուրիշներն արդեն անցել են այդ ճանապարհը»։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալում» շարունակում են չդիտարկել Ռոդրիին որպես կիսապաշտպանության ուժեղացում․ ակումբն ունի այլ թիրախներ այդ դիրքի համար։

29-ամյա իսպանացու պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։

Fanat, Realmadrid.am