Իսպանացի դերասանուհի Էստեր Էսպոսիտոն պատմել է Մադրիդի «Ռեալի» աստղ Կիլիան Մբապեի հետ առաջին հանդիպման մասին զվարճալի պատմություն։ Դերասանուհու խոսքով՝ նա սկզբում նույնիսկ չի իմացել, թե ով է իր դիմաց։
«Երբ առաջին անգամ տեսա նրան, չգիտեի՝ ով է։ Առաջին հայացքից սիրահարվելուց հետո իմացա, որ նա «Ռեալի» ֆուտբոլիստ է»,- դերասանուհու խոսքերն է փոխանցում Topskills Sports UK-ը։
Այս պատմությունը արագ տարածվել է սոցիալական ցանցերում և առաջացրել ակտիվ արձագանք երկրպագուների շրջանում։ Շատ օգտատերեր հումորով են արձագանքել Էսպոսիտոյի խոսքերին՝ չհավատալով նրան։
Հիշեցնենք, որ Մբապեն ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղիշ հայտացուցակում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն