Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն
20.02.2026
1667 0

«Ռեալ Մադրիդ» ՖԱ-ն տեղեկացնում է, որ այսօր ՈՒԵՖԱ-ին է ներկայացրել բոլոր առկա ապացույցները՝ կապված անցած երեքշաբթի՝ փետրվարի 17-ին, Լիսաբոնում «Բենֆիկայի» դեմ կայացած Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպերի հետ։

Մեր ակումբն ակտիվորեն համագործակցել է ՈՒԵՖԱ-ի կողմից սկսված հետաքննության հետ՝ նշված խաղի ընթացքում տեղի ունեցած ռասիզմի անընդունելի դրսևորումներից հետո։

«Ռեալ Մադրիդը» շնորհակալություն է հայտնում միահամուռ աջակցության և այն ջերմության համար, որը մեր խաղացող Վինիսիուս Ժունիորը ստացել է համաշխարհային ֆուտբոլի բոլոր ծայրերից։

«Ռեալ Մադրիդը» կշարունակի աշխատել բոլոր կառույցների հետ համատեղ՝ սպորտից և հասարակությունից ռասիզմը, բռնությունը և ատելությունը արմատախիլ անելու համար։


Ամենակարդացված