Լա լիգայի 24-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվեց «Վալյադոլիդին»: Գրանցվեց հյուրերի հաղթանակ՝ 1:0:
Ավանդույթի համաձայն, հանդիպումից անմիջապես հետո Լա լիգան և Budweiser ընկերությունը ներկայացրել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստին: Մրցանակին արժանացել է «սերուցքայինների» դարպասապահ Տիբո Կուրտուան, ով մի քանի անգամ իր թիմին փրկեց գոլից:
Այս պահին Զիդանի սաները զբաղեցնում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 52 միավոր:
Fanat, Realmadrid.am