Հոդվածներ

Անչելոտիի մամուլի ասուլիսը՝ «Շախտյորի» դեմ խաղից հետո
04.11.2021
2550 0

«Ռեալ» - «Շախտյոր» հանդիպումից հետո Կարլո Անչելոտին ներկայացավ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:

Երկրպագուների սուլոցների ու հանդիպման մասին.

«Լավ գիտեմ «Սանտիագո Բեռնաբեուի» ավանդույթները. այստեղ երկրպագուները պահանջում են, որ միշտ լավ խաղաս: Երկու խաղակեսն էլ լավ սկսեցինք, հետո փոքր-ինչ թուլացրինք: Ամեն դեպքում երկրպագուների սուլոցները մեզ սթափեցրին»:

Թիմի մասին.

«Մեր թիմում աշխատում են բոլորը. Միլիտաոն և Ալաբան շատ լավն են, ու նրանցից յուրաքանչյուրը հստակ է կատարում իր պարտականությունները: Կուրտուան, Բենզեման ու Վինիսիուսն աչքի ընկան այսօրվա խաղում, սակայն արժանին պետք է մատուցել բոլոր տղաներին»:

Ազարի մասին.

«Ազարը պատրաստ է: Նա կարող է խաղալ շաբաթ օրը: Կարծում եմ՝ նրան խաղաժամանակ է անհրաժեշտ՝ համապատասխան մարզավիճակ ձեռք բերելու համար, որը կստանա, երբ գա ժամանակը: Այսօր մտածում էի նրան մեկնարկային կազմում ընդգրկելու մասին, սակայն ստրատեգիական տեսանկյունից ավելի նպատակահարմար էր հարձակման գծում Վասկեսին խաղադաշտ դուրս բերելը»:

Փոփոխությունների մասին.

«Նաչոն խաղադաշտ մտավ, որպեսզի հսկի նրանց ձախ թևը. Կարվախալի մոտ հոգնածություն էր նկատվում: Բենզեմային նույնպես փոխարինեցի ֆիզիկական հոգնածության համար:»

Մարսելոն, որը մի քանի անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող է դարձել, մոտ 40 որպե տաքացրեց մկանները, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ. նման դեպքերում հասկանում եմ ֆուտբոլիստի զայրույթը, սակայն այսօր որոշեցի 2 փոփոխություն կատարել:

Վինիսիուսի մասին.

«Հիանալի շարք ունի գոլ+փոխանցում համակարգով: 2 գոլն էլ ծնվեց նրա գործողությունների արդյունքում»:

Fanat, Realmadrid.am