Վինիսիուս Ջունիորը ցանկանում է տարեկան ոչ պակաս, քան 20 մլն եվրո վաստակել Մադրիդի «Ռեալում»։
24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2027 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբը և ֆուտբոլիստը բանակցություններ կսկսեն նոր պայմանագրի շուրջ։ Վինին առաջարկ ունի Սաուդիան Արաբիայից՝ 5 տարվա համար 1 մլրդ եվրո աշխատավարձով։
Ըստ 2022 թվականին կնքված պայմանագրի, այժմ նա տարեկան մոտ 15 մլն եվրո է վաստակում «Ռեալում»։
Պայմանագրում նաև հատուկ կետ կա անհատական մրցանակաների դեպքում տրվող բոնուսների համար։ The Best մրցանակը նվաճելու համար բրազիլացին 2 մլն եվրո է ստացել թիմից։ Ըստ As-ի, նմանատիպ բոնուս է գործում նաև ոսկե գնդակը նվաճելու պարագայում։
Ներկա պահին Կիլիան Մբապեն ևս «Ռեալում» տարեկան մոտ 15 մլն եվրո է վաստակում։ Նոր պայմանագրով Վինին ցանկանում է առնվազն 5 մլն եվրոյով ավելի շատ գումար ստանալ, իսկ ակումբն արդեն իսկ տեղյակ է այդ մասին։
Los Merengues, Realmadrid.am