Հոդվածներ

«Ռեալի» պաշտոնական հայտարարությունը (լուսանկար)
02.02.2025
488 0

Լա լիգայի 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց «Էսպանյոլին:

Հանդիպումից հետո «Սերուցքայինների» պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել:

««Մադրիդը» պարտվեց «Էսպանյոլին» Կարլոս Ռոմերոյի գոլից հետո, որը պետք է հեռացվեր 62-րդ րոպեին Կիլիան Մբապեի նկատմամբ հետևից կատարած սահանկման պատճառով:


Ո՛չ գլխավոր մրցավար Մունյիս Ռուիսը, ո՛չ VAR-ի սենյակում աշխատող Իգլեսիաս Վիլյանուեվան սա չհամարեցին կարմիր քարտ»:

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» պարտվել էր նվազագույն հաշվով, սակայն շարունակում է 49 միավորով գլխավորել Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված