Լա լիգայի 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց «Էսպանյոլին:
«Արքայական ակումբի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը մկանային վնասվածք է ստացել: Այս մասին հետխաղյա ասուլիսում հայտնել է գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
Ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան գրանդի կազմում գերմանացի ֆուտբոլիստն անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am