Գուտիին անհանգստացնում է ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» ցուցադրած խաղը։
«Ինձ անհանգստացնում է «Ռեալի» խաղը։ Ողջ ուշադրությունը կենտրոնացած է Մբապեի վրա, քանի որ նրանից սպասելիքները շատ էին։ Հիմա բոլորն ասում են, որ Մբապեի մոտ ամեն ինչ այնքան էլ լավ չէ, բայց ես կասեմ, որ ողջ թիմի համար ամեն ինչ այնքան էլ լավ չէ։ Եթե թիմը լավ չի խաղում, մեկ ֆուտբոլիստի համար շատ բարդ է իրեն դրսևորելը։ Դա է իրականությունը։
Ես սա չեմ հասկանում։ Թիմում միայն մեկ փոփոխություն է եղել՝ Կրոսի փոխարեն եկել է Մբապեն, բայց իրականությունն այն է, որ թիմը չի աշխատում։ Նրանք հաղթում են, քանի որ հարձակվողները շատ բարձր մակարդակի վրա են։ Թիմը հաղթում է, բայց խաղն այնքան էլ լավ չի ստացվում։
«Ռեալի» խաղը կանխատեսելի է, դանդաղ։ Նրանք խնդիրներ ունեն փոխանցումների հետ կապված։ Նրանց համար տարածության վրա խաղալը բարդ է։ Բոլորը ուզում են խաղալ գնդակով, իսկ դա այժմյան ֆուտբոլում շատ բարդ է անելը». El Chiringuito-ի եթերի ընթացքում նշել է «Արքայական» ակումբի նախկին ֆուտբոլիստը։
Los Merengues, Realmadrid.am