• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • AS. Էդեգորի տրանսֆերի համար պայքարում են «Սևիլիան» և «Ռեալ Սոսյեդադը»

Հոդվածներ

AS. Էդեգորի տրանսֆերի համար պայքարում են «Սևիլիան» և «Ռեալ Սոսյեդադը»
21.01.2021
1433 0

Մարտին Էդեգորը արդեն հայտնել է «Ռեալի» ղեկավարությանը, որ մրցաշրջանի մնացած հատվածը ցանկանում է անցկացնել այլ ակումբի կազմում։ AS-ի փոխանցմամբ, «Ռեալ Սոսյեդադը» հավակնորդների թվում է։ 

Նախորդ մրցաշրջանում նորվեգացին «Ռեալ Սոսյեդադի» կազմում բավական հաջող մրցաշրջան անցկացրեց՝ մասնակցած 36 խաղերում դառնալով 7 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։

Նշվում է նաև, որ Էդեգորի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Սևիլիան»։

Խուլիեն Լոպետեգին Էդեգորի մեծ երկրպագու է, և ներկա պահին «Սևիլիան» ունի կրեատիվ կիսապաշտպանի կարիք։ 

Այս մրցաշրջանում անակցարած 9 խաղերում, Էդեգորը ստացել է ընդամենը 367 րոպե խաղաժամանակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված