«Ռեալը» գնալով ավելի է մոտենում «Լիլի» ֆուտբոլիստ Յորոյի տրանսֆերը իրականացնելուն։
Կողմերը շարունակում են բանակցությունները։ Տրանսֆերը «Սերուցքայինների» համար կարող է արժենալ 40 մլն եվրո առանց բոնուստների։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Սպասվում է, որ «Ռեալը» 6-ամյա պայմանագիր կառաջարկի Յորոյին։ Անձամբ ֆուտբոլիստը պատրաստ է հաջորդ տարի ազատ գործակալի կարգավիճակով միանալ «Արքայական» ակումբին, եթե այս տրանսֆերային պատուհանի ընթացքում գործարքը չհաջողվի։
Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «ՊՍԺ»-ն, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»։
Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում Յորոն «Լիլի» կազմում մասնակցել է 32 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am