Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վիրավորել է «Բարսելոնայի» ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկիին, հայտնում է RMC Sport-ը:
Եվրո-2024-ի՝ Ֆրանսիա - Լեհաստան խաղի ժամանակ Լևանդովսկին ձեռքով հպվել է Մբապեի քթին, իսկ վերջինս մրցակցին անվանել է անառակի որդի:
Խաղից հետո ֆուտբոլիստները գրկախառնվել են ու կոնֆլիկտը հարթվել է:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը քթի կոտրվածքի պատճառով ելույթ է ունեցել պաշտպանիչ դիմակով:
Fanat, Realmadrid.am