Իսկոյի ապագան շարունակում է մշուշոտ մնալ «Ռեալում»:
Չնայած նրան, որ Կարլո Անչելոտին վստահում է իսպանացուն, վերջինս կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար:
Ինչպես հաղորդում է Fichajes-ը, կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Լիոնը»: «Առյուծները» պատրաստվում են պաշտոնական առաջարկով դիմել հունվարին:
Ավելի վաղ նշվում էր, որ ֆուտբոլիստին ցանկանում են հրավիրել նաև «Յուվենթուսն» ու «Միլանը»:
Իսկոյի՝ «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:
Fanat, Realmadrid.am