Հոդվածներ

Դեշամի գլխավոր հույսը
12.06.2024
1705 0

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կփորձի հիմնական խաղադրույքը կատարել Կիլիան Մբապեի վրա Եվրո-2024-ում:

L'Equipe-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացի մասնագետը թիմի ռազմավարությունն ու տակտիկական լուծումները կկառուցի այնպես, որ հարմարավետ լինի «Ռեալի» նորեկին:

Հիշեցնենք, որ Կիլիանն «Արքայական ակումբը» համալրել է ազատ գործակալի կարգավիճակով:

 Ավարտված մրցաշրջանում փարիզյան ակումբի կազմում Մբապեն անցկացրել էր 48 հանդիպում՝ դառնալով 44 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am