Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» «Լա Ռոսալեդա» ստադիոնում ուժերը չափեց Բիլբաոյի «Ատլետիկի» հետ:
Հենց մեկնարկից հանդիպումը լավ չընթացավ «Արքայական ակումբի» համար: 18-րդ րոպեին «Ատլետիկին» հաշվի մեջ առաջ մղեց փորձառու Ռաուլ Գարսիան:
20 րոպե անց՝ 38-րդ րոպեին, «Ռեալի» դարպասին նշանակվեց 11-մետրանոց: Նշակետին մոտեցավ Ռաուլ Գարսիան՝ ձևակերպելով դուբլ: Առաջին կեսն այդպես էլ ավարտվեց:
Երկրորդ խաղակեսում «Ռեալին» միայն հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. 73-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման:
Ավելի ուշ Բենզեման ևս մեկ գնդակ խփեց, որը չարձանագրվեց խաղից դուրս վիճակի պատճառով:
Այսպիսով՝ «Ռեալը» լքում է պայքարն Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչից, իսկ եզրափակիչում կմրցեն «Բարսելոնան» ու «Ատլետիկը»:
Իսպանիայի Սուպերգավաթ, կիսաեզրափակիչ
Գոլերը՝ 0-1՝ Ռաուլ Գարսիա 18՛, 0-2՝ Ռաուլ Գարսիա 38՛, 11մ, 1-2՝ Բենզեմա 73՛
Fenomeno, Realmadrid.am