Մադրիդի «Ռեալը» ՉԼ–ի եզրափակիչում 2–0 հաշվով հաղթեց «Բորուսիային» և իր պատմության մեջ 15–րդ անգամ նվաճեց տիտղոսը։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը։
«Առաջին խաղակեսում մենք այդքան էլ ինտենսիվ հանդես չեկանք, սխալներ էինք գործում և մրցակցին թույլ էինք տալիս խաղալ այնպես, ինչպես կցանկանա՝ հրաշալի պաշտպանվել և հակագրոհել։ Բայց մենք լավ էինք պաշտպանվում ստանդարտների ժամանակ, որը «Բորուսիայի» ամենամեծ զենք է»։
«Այս մցրաշրջանում մենք շատ խնդիրներ ունեինք, բայց համատեղ աշխատանքով կոմպենսացրինք դա։ Այս կազմն ինձ շատ է դուր գալիս, մենք միշտ պայքարում ենք մինչև վերջ»։
«Մենք չենք կարող Չեմպիոնների լիգայում հաղթանակը սովորական համարել, քանի որ այս մրցաշարը հաղթելը շատ դժվար է»։
«Իհարկե, ես և «Ռեալի» երկրպագուները երախտապարտ ենք Կրոսին՝ ակումբում անցկացրած 10 տարիների համար։ Նա «Ռեալի» լեգենդ է։ Փոքր–ինչ տխրել եմ Թոնիի հեռանալու համար։ Նա հենց այսպես էր ցանկանում ավարտել կարիերան, այդ պատճառով էլ մենք հարգում ենք նրա որոշումը»։
«Դավիդեի հետ աշխատա՞նքը, շատ հաճելի է, որ որդիս նաև օգնական է։ «Ռեալ Մադրիդը» ֆուտբոլային ընտանիք է, որտեղ բոլորն աշխատում են և հիանալի մթնոլորտ է թագավորում»։
«Իմ 5–րդ ՉԼ–ի տիտղո՞սը, պետք է նույն ոգով շարունակել։ Ես շատ երջանիկ եմ, որ աշխատում եմ աշխարհի լավագույն ակումբում»։
«Անկասկած, Վինիսիուս Ժունիորն արժանի է «Ոսկե գնդակին»։