Լա լիգայի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս Ջուդ Բելինգեմի գոլի շնորհիվ հաղթեց «Սելտային» (1-0):
1. «Ռեալը» պատմության մեջ երկրորդ անգամ հաղթեց Լա լիգայի 3 խաղում անընդմեջ (22/23 և 23/24 մրցաշրջան): Առաջին անգամ նման ցուցանիշ գրանցվել է 64/65 մրցաշրջանում:
2. «Ռեալը» պատմության մեջ առաջին անգամ 6 անընդմեջ արտագնա խաղում հաղթեց «Սելտային»:
3. Միայն «Ռեալի» կիսապաշտպաններին է հաջողվել 21-րդ դարում 4 գոլ խփել Լա լիգայի առաջին 3 խաղերում. Սնեյդեր (07/08 մրցաշրջան), Վան դեր Վարտ (08/09 մրցաշրջան), Բելինգեմ (23/24):
4. Բելինգեմը 2009 թվականից ի վեր «Ռեալի» առաջին ֆուտբոլիստն է, որը գոլ է խփում Պրիմերայի մեկնարկային երեք տուրերում (այդ ժամանակ նման ցուցանիշ գրանցել էր Ռոնալդուն):
5. «Ռեալի» մրցակիցները Լա լիգայում հետ են մղել վերջին տասնյոթ 11-մետրանոցներից 5-ը, այնքան, որքան «սերուցքայինների» նախորդ 77 հարվածից հետո:
6. «Ռեալը» «Սելտային» հյուրընկալվելիս վրիպում է վերջին հինգ 11-մետրանոցներից 3-ում:
7. Ռոդրիգոն «Ռեալի» կազմում առաջին անգամ վրիպեց 11-մետրանոցից: Ավելի վաղ նա 3 անգամ դիպուկ էր գտնվել: